ՀՀ-ում որևէ երկրի լրատվամիջոցները չէ, որ որոշում են, թե ով է ՀՀ վարչապետը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ իրենց մեծագույն խնդիրն է, որ տեղի ունեցող բոլոր գործընթացներում ՀՀ ժողովուրդը որևէ կերպ ու որևէ պատճառով չկորցնի Հայաստանում իշխանություն ձևավորելու ազատ կամարտահայտման իր իրավունքը:
«ՀՀ-ում որևէ երկրի լրատվամիջոցները չէ, որ որոշում են, թե ով է Հայաստանի Հանրապետության վարչապետը, և պիտի շարունակի այդպես լինել»,- ասաց նա:
Անդրադառնալով Գևորգ Գորգիսյանի հարցին Նիկոլ Փաշինյանը հորդորեց առանձին վերցված խմբերի ձայները չշփոթել ժողովրդի ձայնի հետ: Հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը հրաժարական չի ներկայացնում՝ անսալով ժողովրդի կոչերին:
«Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ իր և կառավարության մեծագույն անելիքը համարում է այնպես անելը, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո վտանգի չենթարկվի:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...