Ղարաբաղում ռուս բժիշկների կողմից ստեղծվել են առաջին բուժօգնության լրացուցիչ կենտրոններ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բուժաշխատողները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Օրական ավելի քան 35 հիվանդի օգնություն է ցուցաբերվում, հայտնում է Ռուսաստանի ռազմական վարչությունը: «Առողջական առաջնային բուժօգնություն տրամադրելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Ստեփանակերտ, Խոջալու բնակավայրերում և Լաչինի միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում», - ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ կենտրոններում ընդգրկված են տարբեր մասնագիտական ուղղվածությամբ բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ: Բժշկական կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և հնարավորություն ունեն տեղում հիվանդների հետազոտություն և նախնական ախտորոշում իրականացնել:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...