Դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատվելու համար. Տիգրան Վիրաբյանը նոր պաշտոն կստանձնի
Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքպետ Տիգրան Վիրաբյանը։
Նա մասնավորապես գրել է․
«Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարեւոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:
Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավագանու խմբակցություններին եւ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույս օգտակար լինել հանրությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...