Զինվորների ծնողները պնդում են, որ ԳՇ պետի տեղակալ գեներալ Անդրանիկ Մակարյանն իմացել է, որ տղաներն առանց զրահաբաճկոն են եղել
Էջմիածնի զորամասի մոտ ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողները քիչ առաջ մտան զորամասի տարածք, որտեղ այս պահին խոսում են հրամանատար Արսեն Աբգարյանի հետ:
Ծնողներն Աբգարյանից պահանջում են պատասխանել հարցին, թե ինչու են տղաներին առանց զրահաբաճկոն տարել ռազմաճակատ. «Առանց հակագազի, հրաման են տվել քիմմաքրում անել: Առանց զրահաբաճկոն ու կասկա եք տարել»:
«Մեռնեմ սրտիդ, իմացել եմ, որ չեն ունեցել: Հրաման են տվել կատարելու, կատարել ենք: Որոշումը կայացրել է գեներալ-լեյտենանտ Մակարյանը»,-ասաց Աբգարյան Արսենը:
Աբգարյանն ասաց, որ բոլորը տեղյակ են եղել, որ տղաներն առանց զրահաբաճկոն են եղել:
Խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...