Վարչապետի մոտ քննարկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:
Վարչապետը հիշեցրել է, որ հիմնադրամն այն հիմնական գործիքն է, որով պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված, հաշմանդամություն ստացած և անհետ ճանաչված մեր զինվորների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը: «Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» և հասկանանք, թե այստեղ ինչ անելիքներ ունի Կառավարությունը, ինչ անելիքներ ունի Կենտրոնական բանկը, և ինչպիսի հարցեր են, որոնք մենք պետք է առաջիկայում լուծենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը մանրամասն ներկայացրել է «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումները, որոնք միտված են հիմնադրամ ներգրավվող միջոցների ընդլայնմանը, շահառուների առջև ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարմանը, բարերարների հետ աշխատանքին, կազմակերպչական խնդիրների լուծմանն ու կարգավորմանը: Ներկայացված կետերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է շահառուներին արագ և արդյունավետ սպասարկելու նպատակով հիմնադրամի ռեսուրսների ավելացման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...