Սյունիքում Հունան Պողոսյանին զինվորակա՞ն կփոխարինի. ինչ քննարկումներ են ընթանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին իր պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նա պաշտոնապես ազատվեց դեկտեմբերի 4-ին՝ կառավարության նիստում համապատասխան հրամանով: Եվ այս որոշումից հետո ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. իշխանությունները դեռ չեն որոշել եւ չգիտեն, թե ում նշանակել նրա փոխարեն:
Ընդ որում, նկատենք՝ Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքների խոշոր ղեկավարները հայտարարություն էին տարածել՝ ասելով, թե այս իրավիճակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ ահա, մեր տեղեկություններով, մարզում բավականին լուրջ քննարկումներ են տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ, եւ անգամ առաջարկից հրաժարվողներ են եղել, սակայն սյունեցիներն այն տեսակետն ունեն, որ պետք է մարզպետ նշանակվի զինվորական անձ, որը պետք է տիրապետի իրավիճակին՝ մինչեւ հասկանան, թե ինչ է լինելու հետագայում:
Այսինքն, որոշում կա այդ պաշտոնը վստահել զինվորականի: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Սյունիքի շատ համայնքներ դարձել են սահմանամերձ, եւ կան համայնքներ, որտեղ հայկական գյուղերը գտնվում են սահմանին շատ մոտ՝ 500-600 մետր հեռավորության վրա>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...