ԱՄՆ-ի համար առաջնահերթ են գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը. Լին Թրեյսի
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մի խումբ փաստաբանների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հետևանքով գերեվարված անձանց փոխանակման և աճյունների վերադարձի վերաբերյալ զարգացումները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը:
Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտեց մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։
Դեսպան Թրեյսին ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը»,- ասված է դեսպանության գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Մետրոյում վթար տեղի չի ունեցել. խուճապի մի մատնվեք. Տաթև Խաչատրյան
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Երևանում տարհանում են մետրոյի ուղևորներին՝ ասելով, թե վթար է տեղի ունեցել...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...