ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրելի՛ ֆրակցիաներ, կոչ եմ անում ընտրել ինձ՝ որպես վարչապետ. Միքայել Մարգարյան
«Պատերազմը տապալած իշխանությունը կամակորություն է անում և չի հեռանում, իսկ նախկինները խունտայով հավաքվել են և փորձում են վեր բերել իշխանությունը՝ իբր երկիրը շտկելու, առաջ բերելու համար. աբսուրդ»,- այսօր՝ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը: «Քանի որ այսօր ժողովորդն ունակ չէ դուրս գալ փողոց, որովհետև ներկա և նախկին իշխանությունների պես անբարոյական չէ, պահանջում է իր իշխանությունը, որովհետև նա է տերն այս երկրի: Ուստի, այսօր իմ ողջ կյանքի համեստությունը խախտելով՝ հայտարարում եմ, որ ժողովուրդը պետք է ունենա իր ներկայացուցչին: Հաջորդ վարչապետը միանշանակ պիտի լինի ժողովրդի ներկայացուցիչը և այդ իշխանությունը ես եմ»,- ԱԺ ամբիոնից նման հայտարարությամբ հանդես եկավ նա:
«Սիրելի՛ ֆրակցիաներ, կոչ եմ անում ընտրել ինձ՝ որպես վարչապետ: Ինչո՞ւ Միքայել Մարգարյանը պիտի լինի վարչապետ, որովհետև իր ողջ կյանքում ապրել է Հայաստանում, որովհետև սիրում է իր երկիրը, հարգում է իր ժողովրդին և պաշտում է իր ազգը, ինչը չենք տեսել ոչ մի իշխանություններում: Միքայել Մարգարյանը բազմազավակ հայր է ու նա մտածում է իր ապագայի մասին, Միքայել Մարգարյանը ոչ թե ինքն է զինվոր, այլ զինվորի հայր է»,- ասաց քաղաքացին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշադիր դեմքս նայի, որ հիշես. վեճաբանություն բողոքի ակցիայի ժամանակ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկի երթեւեկելի հատվածը։ Ոստիկանները փորձում են բացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում
Հայկական զինտեխնիկան՝ Բաքվի ռազմական շքերթում:
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ փոխանցեց՝ հրաժարականի դիմում գրելու համար
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ հանձնեց՝ հրաժարականի դիմում...