Ռուս զինծառայողներն անում են ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն պահպանվի. Սերգեյ Շոյգու
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ժամանակ:
«Պատերազմի դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են: Խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակումը: Խաղաղապահները ապահովել են ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը։ Նրանք պայթունավտանգ առարկաներից ազատում են տեղանքը եւ ընդհանուր օգտագործման ճանապարհները: Մաքրվել է 50 հեկտար տարածք և ավելի քան 17,5 կմ ճանապարհ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթունավտանգ առարկա: Ականազերծվել է Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող մայրուղու 28 կմ հատվածը: Ըստ այդմ, վերականգնվել է քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը: Խաղաղապահները ուղեկցել են 3500 ավտոմեքենա:
Բացի այդ, ավարտվել է Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի տեղակայումը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Այդ մասնագետները արդեն սկսել են բուժօգնություն ցուցաբերել անձնակազմին եւ տեղի բնակչությանը: Փոխգործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ»,- նշել է Շոյգուն:
Իր ելույթի ավարտին Սերգեյ Շոյգուն ասել է, որ ռուս զինծառայողները գործում են պրոֆեսիոնալ և անում են ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն պահպանվի:
Նմանատիպ հոդվածներ
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...