Նախարարները կնշանակվեն ռասայի, մաշկի գույնի և սեռի սկզբունքներով. Ջո Բայդեն
Նախնական տվյալներով ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած դեմոկրատ Ջո Բայդենը մտադիր է նախարարական պաշտոններում թեկնածուներին առաջադրել՝ առաջնորդվելով գենդերային հավասարության և տարբեր ռասաների ներկայացուցիչների իրավահավասարության սկզբունքներով:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նա այս մասին հայտնել է Ուիլմինգտոն քաղաքում ելույթի ժամանակ:
Քաղաքական գործչին հարցրել են՝ արդյոք նա խոստանում է, որ արդարադատության նախարարության և Պենտոգոնի ղեկավարի պաշտոններում աֆրոամերիկացիների նկշանակի: Բայդենը հրաժարվել է խոստանալ, սակայն վստահեցրել է, որ ինքը կձևավորի նախարարների ամենաբազմազան կաբինետը՝ առաջներդվելով ռասայի, մաշկի գույնի և սեռի սկզբունքներով:
Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, սակայն գործող նախագահը պնդում է, որ տեղի են ունեցել բազմաթիվ խարդախություններ, որոնց հետևանքով իրենից հաղթանակը գողացվել է:
Նմանատիպ հոդվածներ
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...