Իրավիճակից դուրս գալու համար Փաշինյանը փորձ է անելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել. Ի. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն Ազատության հրապարակում հրավիրված «Հայրենիքի փրկության շարժումը» համազգային հանրահավաքին ասաց, որ եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնեինք 6 ամիս առաջ, պատերազմ չէր լինելու:
«Եթե մենք Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելքը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով: Եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ: Հետեւաբար Նիկոլի յուրաքանչյուր մեկ օր ավել մնալը փորձանք է մեր պետության եւ ժողովրդի համար»,-ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք հնարավորություն ենք ունենում Հայաստանում հաստատել կայունություն եւ համերաշխություն, հնարավորություն է ստեղծվում պաշտպանել մեր երկիրը, ժողովրդին եւ պետականության շահերը, կկանխվի մեր երկրին սպասվող սոցիալական կոլապսը եւ հումանիտար աղետը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ազատ, արդար ընտրություններ:
Սաղաթելյանի խոսքով՝ իրավիճակից դուրս գալու համար Նիկոլ Փաշինյանը փորձ է անելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել:
«Այդ ընտրությունների ժամանակ փորձ է անելու մնալ վարչապետի աթոռին, կեղծել ընտրությունները և վերարտադրվել, եկեք մենք հենց հիմա հայտարարենք՝ մենք որևէ տարբերակ չենք ընդունելու, կա մեկ ճանապարհ և մեկ ընտրություն՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ»,- հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...