Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը. կա 6 վիրավոր
Դեկտեմբերի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 36-ամյա Պերճ Մելքոնյանի վարած BMW 740 մակնիշի և Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմենակ Հովհաննիսյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը, ուղևորներ, Հարթագյուղ գյուղի բնակիչներ, 54-ամյա Սամվել Հովհաննիսյանը, 51-ամյա Լալա Հովհաննիսյանը, Սպիտակ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Հայաստան Հովհաննիսյանը, 59-ամյա Հայաստան Սամվելյանն ու 2-ամյա Միշա Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վթարից հետո BMW-ի վարորդ Պ. Մելքոնյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ժամերի ընթացքում նրան հայտնաբերել են: Ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճանի:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց
Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատ...