Իրարանցում ԱԺ-ում՝ Լենա Նազարյանի հայտարարությունից հետո
Այսօր Աազգային ժողովում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց, որ հայտնի հայտարարության ստորագրման օրը կառավարություն մտնողների շարքերում, անվտանգության աշխատակիցների հավաստմամբ, եղել է ԲՀԿ-ական պատգամավորներից Դավիթ Մանուկյանը:
Այս խոսքերից հետո ԲՀԿ-ական պատգամավորները սկսեցին տեղից արձագանքել՝ հերքելով դա ու հայտարարելով, որ ԲՀԿ-ական պատգամավորների սենյակները լրջորեն տուժել են, իսկ իրենք ոչ մեկ անգամ են կոչ արել, որ չի կարելի նման գործողությունների գնալ:
Ազգային ժողովում կրքերը խիստ բորբոքվեցին, ինչից հետո Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց կրքերը թուլացնելու համար:
Իվետա Տոնոյանն իր հերթին հայտարարեց, որ Մակունցն ընդմիջում խնդրում է իրենց պատգամավորներին բերման ենթարկելու ու քվորում ապահովելու համար, ինչը պարզից էլ պարզ է. «Այստեղ նյարդերի տեղին տալու հանգամանքի մասին խոսելն ավելորդ է»:
Տոնոյանը հայտարարեց, որ Նազարյանը ստահոդ տեղեկություններ է տարածում. «Այդ բախումների օրը ձեր խմբակցությունից որևէ մեկը ներկա չի եղել ու չի փորձել հանդարտեցնել մարդկանց»։
Ի վերջո ընդմիջումը հայտարարվեց, Նազարյանը պատգամավորներին խնդրեց լքել նիստերի դահլիճը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...