Արցախում գործող օպերատիվ շտաբն աշխատում է քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու ուղղությամբ
Արցախի Հանրապետությունում գործող օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ու պարենամթերքով, իսկ պատերազմի հետևանքով բնակելի տները կորցրածներին՝ նաև կեցության պայմաններով ապահովելու, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
«Բնակելի տների, բնակարանների հաշվառման, խնդիրների գույքագրման և ընթացիկ հարցերի լուծումներով զբաղվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Վաղը գերատեսչությունը հանրությանը մանրամասն տեղեկություններ կներկայացնի հայտարարության տեսքով:
Պարենի տեսքով աջակցությունը կազմակերպում են Ստեփանակերտի քաղաքապետարանն ու շրջանների վարչակազմերը:
Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հոգալու է հագուստը, այդ թվում տաք, ինչպես նաև վերմակն ու ծածկոցը (047) 94 33 67:
Պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացման հարցով, այդ թվում ջարդած ապակիների փոխարինման, թիթեղի և այլ շինանյութերի աջակցության համար կարող եք դիմել քաղաքաշինության նախարարությանը (047) 94 36 20»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...