ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում պարզաբանել Թուրքիայի դերը ԼՂ հարցով համաձայնությունում
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սպասում են մանրամասների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Թուրքիայի դերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նոսվոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրասիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցություններից հետո:
«Նրանք (Պոմպեոն և Լը Դրիանը -խմբ.) մանրամասն խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահներ նրանք կիսել են ընդհանուր տեսակետ՝ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացում համանախագահների դերին… ընդունելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք բերեցին կրակի դադարեցմանը, որն իրապես շաբաթվա ընթացքում պահվում է: Բայց մենք նաև ընդունում ենք, որ մնում են շատ հարցեր, որոնք ռուսական կողմը պետք է պարզաբանի, ինչպես, օրինակ, համաձայնության պարամետրերը՝ ներառյալ Թուրքիայի դերը»,-ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...