Աշոտ Արայիկի Բիլյան. Վիրավոր լինելով՝ մոտ քսան զինծառայողի վիրակապել է ու դուրս հանել հրետակոծության տակից
ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մեր զորքերի հերոսական դրվագներից է ներկայացրել: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ: Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք վիրավորվում: Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից: Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ: Սողեսող մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ վեց կմ և բարեբախտաբար փրկվում:
Շարունակելի»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. եկեղեցականները կշարունակեն իրականացնել արարողություններ
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:&nbs...