Զորահավաքային պլանները չեն համապատասխանում մեր իրողություններին. համակարգը լրջագույն վերանայման կարիք ունի. Նիկոլ Փաշինյան
Բանակին օգնելու մոբիլիզացիոն ռեսուրսի առումով խնդիր ունենք, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ այդ համակարգը լրջագույն վերանայումների կարիք ունի:
Նրա խոսքով, պետք է լրջորեն մտածել մեր բանակի մատակարարումների ու կառուցվածքի փոփոխությունների մասին:
«Պատերազմի ընթացքում, օրինակ, սննդի մատակարարման նոր համակարգը լիովին իրեն արդարացրեց: Եղել են նաև կազմակերպչական բնույթի այլ թերություններ, մասնավորապես՝ զորահավաքի համատեքստում: Զորահավաքային պլանները չեն համապատասխանում մեր իրողություններին: Բայց գոյություն ունեցող զորահավաքային պլաններն ավանդույթային են: Այս մասշտաբով կիրառման պրակտիկա չի եղել, նախկինում բացերը չեն երևացել, առաջնոդվել ենք այն բանով, որ դա աշխատող է: Պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը: Դա 2018թ.-ից բանակում տեղի ունեցող հաջորդ բարեփոխումն է, որը պլանավորվել և մեկնարկել էր 2019թ. կեսերից», - նշեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ևս 37 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 37 զինծառայող։ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները՝Դերիկլյան...