ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4 հազարի, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծման հարցով խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, ռազմական գործողությունների հետևանքով հասել է 4 հազարի, ավելի քան 8 հազարը վիրավոր է։ Փախստականների թիվը, տարբեր տվյալներով, մի քանի տասնյակ հազար է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ավերվել են մշակութային օբյեկտներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցված են, հավելել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի:
«Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի այդ բառակապակցությունը ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»: Հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը: Դրանցից մեկը, իհարկե, շատ արդիական է», – ասել է Պուտինն՝ անդրադառնալով հումանիտար խնդիրներին:
Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության լրացուցիչ օգնություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ևս 37 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 37 զինծառայող։ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները՝Դերիկլյան...