Իշխանության փոփոխությունն ունի մեխանիզմներ. կայուն իրավիճակից հետո կկարողանանք դիմել ժողովրդին. Փաշինյանն՝ արտահերթ ընտրությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանում քաղաքական միջավայրը պետք է այնպես պահել, որ ՀՀ քաղաքացիները վստահ լինեն, որ իշխանություն ձևավորելու իրավունքն իրենց է պատկանում: Այս մասին գործադիրի ղեկավարն ասաց Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը:
Ըստ վարչապետի՝ ամենակարևորը նախ երկրի ներսում առկա կայունությունն է, ինչից հետո հնարավոր կլինի խոսել մնացած քաղաքական գործընթացների մասին:
«Իշխանության փոփոխությունը ժողովրդավարական երկրում ունի մեխանիզմներ: Մեր խնդիրն է ունենալ կայուն իրավիճակ, որից հետո արդեն կկարողանանք դիմել ժողովրդին», - ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ևս 37 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 37 զինծառայող։ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները՝Դերիկլյան...