Ֆրանսիան կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հարցով նախատեսված հանդիպումներին
Ֆրանսիան կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հարցով հաջորդ շաբաթ Մոսկվայում, ապա` ՄԱԿ-ում նախատեսված հանդիպումներին, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
«Լեռնային Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումն, իհարկե, լավ նորություն է, բայց անհրաժեշտ է, որ այն ամբողջապես պահպանվի: Այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա պետք է առաջ շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը ստեղծվել է հակամարտության կարգավորման համար, և այն շարունակում է աշխատել:
«Մինսկի խմբի համանախագահներ են համարվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ես: Հաջորդ շաբաթ համանախագահների նախաձեռնությամբ նախատեսվում է հանդիպում Մոսկվայում, ապա` Նյու Յորքում»,- նշել է Լը Դրիանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...