Բորելն ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնց ընթացքում ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է TASS-ը։
Բորելը հույս է հայտնել, որ մարտական գործողությունների դադարեցումը թույլ կտա ձեռնարկել ջանքեր՝ ուղղված հակամարտության կայուն խաղաղ կարգավորմանը և կկանխի մարդկային հետագա տառապանքները։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել մարդասիրական օգնություն ցուցաբերել՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության կարիքների բավարարման համար, և արտակարգ օգնության համար արդեն հատկացրել է մոտ 1 մլն եվրո։
Բորելը նաև ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստեղծած ձևաչափին։ Նա կրկին հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ այդ ջանքերում և համաձայնագրերի իրագործման հարցում, որոնք կտանեն ողջ հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...