Շվեդիան կշարունակի աջակցել երկարաժամկետ ղարաբաղյան կարգավորման հասնելու ջանքերին
Այս տարվա վերջին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Շվեդիան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ եւ տեւական լուծման հասնելու ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն` պատասխանելով Շվեդիայի խորհրդարանի անդամ Բյորն Սյոդերի եւ Ռոբերտ Հալեֆի հարցերին:
«Կառավարությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հրադադարի մասին: Այժմ մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ դրանց կյանքի կոչման մասին: Հասկանալի է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել, դեռ շատ հարցեր կան լուծելու: Ահա թե ինչու ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնան տեւական, երկարաժամկետ բանակցային կարգավորմանը: Տարվա վերջին, ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, ես կշարունակեմ աջակցել այդ ջանքերին»,- ասել է Լինդեն:
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները բուռն են եղել, որի հետեւանքով մարդիկ տուժել են եւ պատճառվել է զգալի վնաս: «Շվեդիան դատապարտում է քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումները: Պետք է հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Մարդասիրական իրավիճակը շատ կարեւոր է: Տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք ստիպված են եղել լքել հակամարտության գոտին, ավերվել են բնակավայրեր, քաղաքացիական օբյեկտներ, ինչպիսիք են դպրոցներն ու հիվանդանոցները»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ իրավիճակը բարդացել է կորոնավիրուսի տարածման պատճառով, ինչին իշխանությունները չեն կարող պատշաճ կերպով արձագանքել մարտական գործողությունների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ԱԱԾ նորանշանական տնօրեն Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԱԾ նորանշանական տնօրեն Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է բժշկական կենտրոն. լրատվական ծառայությունից խոստացել են ճշտել:...