Ոստիկանությունը վերջին օրերին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել
ՀՀ ոստիկանությունը հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին տեղակայված անշարժ պահակետերի միջոցով իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ միայն վերջին օրերին հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք՝ ընդհանուր մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի ընդհանուր մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ «Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, ընդհանուր մի քանի տասնյակ տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի ընդհանուր մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք և այլն։ Ոստիկանությունը շարունակելու է այս ուղղությամբ նույն հետևողականությամբ շուրջօրյա միջոցառումները։ Հորդորում ենք Արցախից ապօրինի կերպով Հայաստան բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել
Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Միացված է օդային տագնապի ազդանշանը:...