Քաղաքականություն

Լավրովը հորդորել է ուշադրություն դարձնել Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը

Լավրովը հորդորել է ուշադրություն դարձնել Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման…

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման հարցին:

 

«Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Ընդհանրապես շատ բան պետք է արվի որպեսզի և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը, որը սերտորեն, խորապես պատմականորեն կապված է Ղարաբաղի հետ, դառնա նաև միավորող կետ այն քայլերի համար, որոնք պետք է կատարվեն: Մենք, իհարկե, ներգրավելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մշակութային ժառանգության արժեքները վերականգնելու, նրանց նկատմամբ հարգանք ապահովելու համար»,- ասել է Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250