Հադրութցիներին ընդունել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը և փոխանցել՝ դեսպանը քննարկում կհրավիրի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիներին ընդունել է դեսպանատան աշխատակիցը, ով լսել է նրանց մտահոգությունները եւ հայտնել, որ դեսպանը շահագրգռված է խնդրի հանգուցալուծմամբ եւ օրերս քննարկում է հրավիրելու, որին կարող են մասնակցել նաեւ նրանք։ Այս մասին ԱՄՆ դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասացին հադրութցի կանայք։
Դեսպանին ուղղված նամակը հադրութցիները փոխանցել են դեսպանատան աշխատակցին։ Նրանք պահանջում են դեօկուպացնել Հադրութը ադրբեջանական տեռորիստական պետությունից։
«Հադրութը միշտ եղել է հայկական։ Եթե այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի լոգիկան եղել է փոխադարձ զիջումները, եւ մեզ ռազմի դաշտում դա չհաջողվեց անել, ապա պետք սեղանի շուրջ քննարկել այն հարցը, որ Հադրութը պետք է լինի Արցախի Հանրապետության տարածքում»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...