Հասարակություն
ՊՆ-ն հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը. «Արմենպրես»
WRed
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը: Ստեփանյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին:
Ավելի վաղ, ՊՆ-ն հերքել էր նաև ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կողմից ազատման դիմում գրելու մասին տեղեկությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
WRed
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
WRed
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
WRed
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
WRed
Ավելին Հասարակություն բաժնից
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
5.0
«Ապատեղեկատվություն է». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ոստիկանական ավտոբուսի վթարից
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանը` ոստիկանական ավտոբուսի վթարի մասին
1.0