Այսօր մեր երկիրը կանգնեցնում են քաղաքացիական լարվածության շեմին՝ հանուն իրենց նեղ քաղաքական եւ նյութական շահերի. վարչապետի խոսնակ
Սիրելի հայրենակիցներ,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին եւս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն եւ բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես հնարավոր քաղաքական լուծումները, որոնք պայմանավորված էին նաեւ ճակատում տեղի ունեցողով։
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։
Ավելին, այսօր մեր երկիրը կանգնեցնում են քաղաքացիական լարվածության շեմին՝ հանուն իրենց նեղ քաղաքական եւ նյութական շահերի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...