Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես
Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս», — նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չմանրամասնեց: Միայն ընդգծեց՝ առաջին հերթին Աստված է պահում Դադիվանքը:
«Ես սպասում էի հրաշքի, որ մի բան պիտի լինի, մի հրաշք պիտի լինի, որովհետև իմ սիրտը մղկտում էր՝ ձեռք տալ, տեղահանել այն խաչքարերը, որոնք մեր պապերը կերտել ու այստեղ են դրել 800 տարի առաջ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա որքան ժամանակ է, ես ինչպե՞ս այդ խաչքարերին ձեռք տամ: Ես նույնիսկ վախենում էի պատիժ կրել, եթե դրանք Դադիվանքից հանեմ: Երկու օր ասում եմ՝ ես վախենում եմ, չեմ ուզում ու սպասում եմ հրաշքի», — եզրափակեց հոգևոր հովիվը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...