Այս որոշումը լուրջ վերլուծության արդյունքում է կայացվել․Դավիթ Տոնոյան
Իրավիճակն այս պահին ԱՀ-ում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում: Շատ լուրջ լռություն է տիրում: Այս մասին Առաջին ալիքի եթերում՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
ՊՆ նախարարը նշեց, որ կառավարությունը, սփյուռքը, ամեն ինչ արել է, որ մենք հաջողության հասնենք և այս որոշումը լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել։
«Զինված ուժերը, ՊՆ-ն և ԳՇ-ն պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել այս որոշումը։ Շուշիի շուրջ տեղի ունեցող գործողությունները եղել են շատ դինամիկ։ Օրինակ, եղել է, որ մեր մամուլի խոսնակը ներկայացրել է մի իրավիճակ, մինչ նա ներկայացնում էր, այնտեղ իրավիճակ է փոխվել։ Քաղաքը պաշարված էր, շրջափակված էր, բայց հերոսամարտը շարունակվում էր։ Որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն», - հայտնեց Դավիթ Տոնոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...