Քննարկվում են Հայաստան տեղափոխված արցախցիների աջակցության նոր ծրագրեր
Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նշվում է, որ պետական բյուջեի հաշվին մարզպետարանները գնումներ են սկսել՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու նպատակով: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան: Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրման միջնաժամկետ ծրագիրը:
Բոլոր ծրագրերը շարունակում են իրականացվել միջգերատեսչական քննարկումների միջոցով, տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ։ Նախագծերը և նախատեսվող միջոցառումները շահագրգիռ կողմերի հետ ևս կքննարկվեն առաջիկայում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգնահատելի է համարում սոցիալական աջացության գործընթացում ակտիվ ներգրավված անհատ կամավորների, ՀԿ-ների և գործարարների դերը, և խրախուսում է շարունակել իրենց գործունեությունը՝ առավել համակարգված կերպով համագործակցելով համայնքների և պետական կառույցների հետ, որպեսզի Արցախից ժամանած մեր հայրենակիցների կարիքները հասցեական և արդյունավետ բավարարվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիք կա։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...