Կապի միջոցները հավաքում ենք՝ զինվորի անվտանգությունն ապահովելու համար. Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ դարձյալ կոչ արեց խուսափել հեռախոսներ, սմարթֆոններ օգտագործելուց՝ հենց զինծառայողների անվտանգության նկատառումներից ելնելով:
«Վերջին շրջանում արդեն օրենքի ուժով ձեռքերից հավաքում ենք կապի միջոցները: Շատերիդ հորդորում եմ հանգստություն պահպանել, երբ մի քանի օր լուր չեք ունենում: Իհարկե, ցավոք, լինում են դեպքեր, որ զոհվել են, բայց զինծառայողների մեծ մասին մենք արգելել ենք խոսել, քանի որ իրենց կյանքը դա վտանգում է»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց՝ ունեն հստակ փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, որոնք բջջային կապի ալիքների վրա են գալիս:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...