Իրանի սահմաններին ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է. Իրանի ԱԳ նախարար
Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման վերաբերյալ Իրանի նախագիծն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Իրանի հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում լարվածության հենց սկզբից Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ:
«Մենք կարծում ենք, որ պատերազմն ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին, այդ պատճառով այս երկրները կարող են առավելագույն ազդեցությունն ունենալ կրակի դադարեցման հարցում: Այս համատեքստում մենք բանակցություններ ենք վարում»,- ասել է նա՝ նշելով, թե Իրանի նախաձեռնությունը մրցակցության մեջ չի մտնում կարգավորման այլ մեխանիզմների հետ, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի:
Զարիֆը նշել է, որ ՀՀ, ՌԴ, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ արդյունավետ բանակցություններ է ունեցել: Իրանի նախաձեռնության առանձնահատկությունն, ըստ Զարիֆի, այն է, որ խոսքը ոչ թե կրակի ժամանակավոր դադարեցման մասին է, այլ ուղղված է տարաձայնությունների հարթմանը՝ հիմք ընդունելով այն շրջանակները, որոնք սկսվում են որոշ սկզբունքների երկու կողմերի հավատարմությունից, իսկ ավելի ուշ կյանքի կկոչվեն այլ քայլեր:
ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ահաբեկիչների ներգրավվածությանը, նշել, որ Իրանի սահմաններին ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զոհ
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թա...