Լուծումը բազմազգ խաղաղապահ ուժերի կամ դիտորդների ներգրավումն է. Ռոբերտ Օ՛Բրայեն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը Կալիֆոռնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել է հակամարտության գոտում խաղաղապահներ ներգրավելու գաղափարի մասին: Ըստ նրա՝ խաղաղապահների ներգրավման դեպքում դրանք չեն կարող լինել ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից, ո՛չ էլ Թուրքիայից:
«Լուծումը բազմազգ խաղաղապահ ուժերի կամ դիտորդների ներգրավումն է: Իհարկե, որևէ խաղաղապահ առաքելություն չպետք է ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը կամ հարևան երկրները: Թուրքիայի կողմից ցանկացած տիպի միջնորդություն խաղաղապահ առաքելությունում չի դիտարկվի ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Հայաստանի կողմից: Կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ կազմելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար»,- ասել է Օ՛Բրայենը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...