Սիրիայում խոցված թուրքական ԱԹՍ-ի լուսանկարը ներկայացրել է՝ իբրև հայկական ինքնաթիռ. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե Հայաստանի ԶՈւ-ի երկու Սու-25 է ոչնչացրել։ Տեղեկությունը հերքվեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի կողմից:
Ադրբեջանական կողմը, սակայն, չդադարեց քարոզչությունն այս ուղղությամբ և սոցցանցերում տարածեց իբրև հայկական խոցված ինքնաթիռի լուսանկարներ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով լուսանկարները, հայտնում է, որ այն արվել է Սիրիայում՝ Սարակիբ քաղաքի մոտակայքում։ Պատկերվածն իրականում թուրքական ԱԹՍ է, իսկ լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է դեռևս 2020 թվականի մարտի 1-ին։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...