Անկարայի գլխավոր դատախազությունը վարույթ է հարուցել ֆրանսիական Charlie Hebdo-ի դեմ
Անկարայի գլխավոր դատախազությունը ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի նկատմամբ վարույթ է հարուցել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակման հետ կապված, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գործը հարուցվել է ամսագրի աշխատակիցների նկատմամբ։
Հեղինակավոր Reuters գործակալության տվյալներով՝ Թուրքիան մտադիր է իրավական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այս ծաղրանկարի հրապարակման առնչությամբ։ Նշվում է, որ համապատասխան դիրքորոշմամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակը:
Ամսագրի ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ վիճակով բարձրացնում է իր կողքին կանգնած սպասուհու զգեստի փեշը։ Պատկերին կից ասվում է, որ «Էրդողանն անձնական կյանքում շատ ուրախ մարդ է»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և մահմեդական որոշ երկրների միջև լարվածությունն առաջացել է հոկտմբերի 16-ին Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատման դեպքից հետո։ Հայտնի է, աշակերտն ուսուցչին գլխատել է, քանի որ վերջինս Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն է ցույց տվել: Այս դեպքից հետո Մակրոնը խոստացել է պայքարել իսլամիստական անջատողականության դեմ, որը նրա կարծիքով՝ տարածվում է Ֆրանսիայի մուսուլմանական որոշ համայնքներում։
Մակրոնի այս հայտարարության պատճառով Էրդողանը հայտարարել է, թե նա «հոգեկան խանգարումներ» ունի, ինչց հետո էլ Փարիզն իր դեսպաանին հետ է կանեչել Անկարայից, իսկ Էրդողանը՝ կոչ արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...