Ադրբեջանն անցել է խիստ կարանտինի. ինչի՞ց են վախենում Ալիևն ու Էրդողանը
Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջան անունով արհեստածին պետությունն անցել է խիստ կարանտինային ռեժիմի։ Նախկինում թագավարակի թվերը շատ ավելի վատթար են եղել, քան հիմա, բայց որոշել են հիմա նման խստացում մտցնել։ Երբ կարդում ես խստացված ռեժիմով կարանտինի բնակավայրերի ցուցակը, արդեն պարզ է դառնում, թե ինչից են վախենում թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը։ Հոկտեմբերի 24-ին ժամը 00։00-ից խիստ կարանտին է սահմանվել Քաղի, Զաքաթալայի, Բիլյասավուրի, Սաբիրաբադի, Շաբրանի, Գյանջայի, Եվլախի, Մինգեչաուրի, Լենքորանի, Շեքիի, Շիրվանի, Սամուխանի, Շամախիի, Ղուբայի, Աղստաֆայի, Խաչմազի, Իսմայիլլի շրջաններում։
Հոկտեմբերի 25-ից արդեն Նաֆթալանի, Լերիքի, Աստարայի, Սալյանի, Մասալայի, Ղաբալայի, Խիզայի շրջաններն են անցնում խիստ կարանտինային ռեժիմի։ Սրանք հիմնականում այն շրջաններն են, որտեղ ապրում են փոքրամասնություն կազմող բնիկները, ինչպես նաև կրոնական այլ ուղղվածություն ունեցողները։
Բաքվի բռնապետը նաև ներքին զորքերն է հանել ոտքի, որոնց իրավունք է վերապահվել հրամանին չենթարկվելու դեպքում նախազգուշացական կրակ արձակել»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...