Զերծ մնացեք հասարակությանը ընկճող, խուճապ տարածող հրապարակումներիկց. ԱԱԾ
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեծապես կարևորելով այս օրերին հանրության շրջանում առկա տրամադրությունների նկատմամբ ընդգծված հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաև անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց:
Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ հիշյալ հրապարակումները կարող են իրենց բացասական ազդակները հաղորդել հասարակության լայն շերտերին՝ անցանկալի բարոյահոգեբանական հետևանքներ ունենալով ինչպես առաջնագծում, այնպես էլ վերջինիս թիկունքն ամուր պահող հայ ընտանիքներում:
Ավելին, ռազմական գործողությունների այս պահերին, անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսևորումները՝ բացառապես հիմք ընդունելով պաշտոնական լրահոսում առկա համանման տեղեկությունները»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...