Հեյդար Ալիևը ադրբեջանցի չէ, նա քուրդ է․ Գաբրիելյանով
«News Media» հրատարակչատան նախագահ Արամ Գաբրիելյանովը պատասխանել է մեր մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հարցերին: Ստորև ներկայացվող հատվածում Արամ Գաբրիելյանովը խոսում է Էրդողանի կերպարի, Իլհամ Ալիևի ծագումնաբանության, Ադրբեջանի իշխանական կլանի, հասարակության խնդիրների և այդ երկրի կազմավորման և Ադրբեջանում ապրող ազգությունների մասին:
Հարց. Ռուսաստանը մտավ Սիրիա, որպեսզի իր շահերը պաշտպանի: Հիմա դուք ասում եք՝ Թուրքիան մուտք է գործում Ղարաբաղ, որը հեռու է Ռուսաստանից 80 կիլոմետր: Ակնհայտ է, որ այս տարածքը ռուսների հետաքրքրության գոտում է: Ռուսաստանը կարո՞ղ է ինչ-որ դիվանագիտական ճանապարհներով կանգնեցնի Թուրքիային, նշում է shantnews.am-ը:
«Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ դիվանագիտական ճանապարհով կարելի է Էրդողանին կանգնեցնել: Ես չեմ հավատում: Ես հասկանում եմ նրա հոգեբանական տիպը: Նա Սիրիայում էլ իրեն այդպես էր պահում, հիշո՞ւմ եք: Նա ռուսական ինքնաթիռ խփեց: Դա շատերը չգիտեն, հիմա ես կասեմ: Այդ ինքնաթիռը խփեցին թուրքմանները, այնտեղ մեծ սար կար: Այդ սարի վրա էին ապրում այդ թուրքմանները: Դուք գիտե՞ք, որ հիմա այդ սարը չկա՝ 2 շաբաթում ռուսական զինված ուժերը հիմնովին վերացրին այդ սարը, իր բոլոր բնակիչներով, իր ամեն ինչով: Հիմա անտեղ սար չկա, ոչինչ չկա, դատարկ տարածք է: Պուտինի վրեժը շատ դաժան էր: Նա ուղղակի վերացրեց այդ սարը, վերջ, հիմա այնտեղ ոչ մի թուրքման չի ապրում: Հիմա Էրդողանը փորձում է Սիրիայի համար վրեժ լուծել և այստեղ ինչ-որ բան անել: Ես կարծում եմ, որ երբ Ռուսաստանը վերջնականապես հասկանա, որ այստեղ արդեն թուրքերն են, արաբ ահաբեկիչները և Իրանն է արդեն լարվում, ինչ-որ բան կլինի: Ես կարծում եմ, որ այնտեղ այսպիսի պլան է՝ նրանք ուզում են դուրս գալ Իրանի հետ սահման: Այնտեղ 30 միլիոն իրանական ադրբեջանցիներ կան: Ըստ էության, Ալիևն այստեղ ոչինչ է: Տեսեք, գլխավոր շտաբը թուրքական է, բոլոր խոշոր ստորաբաժանումների, կորպուսների հրամանատարները թուրքեր են, բոլոր ռազմական հրահանգիչները թուրքեր են, այսնինքն՝ Ալիևն այնտեղ ոչինչ է, և նա այլևս չի կարող Էրդողանին այնտեղից դուրս մղել: Եթե դուք նկատում եք, Ալիևը Ռուսաստանի ճնշման տակ սկսում է լողալ: Ասաց, որ փաստաթուղթ կստորագրենք, հիշո՞ւմ եք՝ 10 ժամ քննարկեցին, մի փաստաթուղթ եղավ, բայց արդեն հաջորդ առավոտ Ալիևի օգնականը հայտարարեց, որ առանց Թուրքիայի այդ համաձայնագիրը չի աշխատի և այլն:
Հասկանալի է, որ թուրքերը նրանց սեղմել ու ասել են, թե ի՞նչ եք անում տղաներ: Էրդողանը ողղակի շանտաժի է ենթարկում Ալիևին և Ադրբեջանին: Նա ասում է, թե դուք ուզում եք ռուսների հե՞տ ընկերություն անել, դե լավ, ուրեմն ես տանում եմ իմ գեներալներին, զինվորականներին, խորհրդականներին, հայերն էլ երկու շաբաթից կլինեն Բաքվի սահմանների մոտ: Ալիևը դա շատ լավ հասկանում է, նա հասկանում է նաև Ադրբեջանի բանակի վիճակը և Ղարաբաղի բանակի վիճակը: Ինչո՞ւ են նրանք անընդհատ հեռահար գնդակոծում, վերևից ռմբահարում, և ոչ մի բաց մարտ չի լինում: Նա լավ հասկանում է դա, Հադրութում եղավ բաց մարտ, և մի քանի ժամում վերացրեցինք նրանց»:
Հարց. Այսինքն՝ Ալիև՞ն է ինքն իրեն ծուղակը գցել:
«Ալիևը ծուղակի մեջ է, բայց քանի գնում, այդքան խորն է մտնում այդ ծուղակը: Ես, անկեղծ ասեմ, թե ինչ է ուզում Ալիևը: Նա ուզում է հեռանալուց հետո իշխանությունը թողնել որդուն, որ Հեյդար Իլհամովիչը դառնա նախագահ: Դե, դա հասկանալի է: Այդպիսի երկիր է, այդպիսի ազգ: Պաշտոնյաներն իրենց աթոռը փոխանցում են իրենց սերունդներին: Եթե դու գործարանի տնօրեն ես, ապա հետո քո թոռը կլինի այդ գործարանի տնօրենը: Ադրբեջանում այդպես է: Եթե դու ինչ-որ շրջանի ոստիկանության ղեկավարն ես, ապա այդ շրջանը քոնն է: Նրանք ասում են, որ սա իմ շրջանն է, և հետո նրա թոռը կասի, որ սա իմ շրջանն է: Ես ի՞նչ է, Բաքվում չե՞մ ապրել, և սա չգիտե՞մ: Այնտեղ ամեն ինչ այդպես է, ազատություն չկա, ազատ ընտրություններ չկան ինչպես Հայաստանում: Մի կողմից դա վատ է հայերի համար, քանի որ նոր քաղաքական պրոցեսներ կսկսվեն, իսկ մյուս կողմից՝ հայերն այնպիսի ազգ են, որ չեն մտնի լծի տակ: Իսկ այնտեղ մարդիկ գլուխները կախ դիմանում են, գլուխդ վեր բարձրացնես, կխփեն, և վերջ: Ի՞նչ ընտրություն, ի՞նչ քվեարկություն: Հասկանո՞ւմ եք, երկրի նախագահը առաջին փոխնախագահ նշանակում է իր կնոջը, իսկ երկրորդ փոխնախագահ պետք է նշանակել սեփական ձիուն: Երրորդ փոխնախագահ նշանակել զոքանչին, կամ էլի ինչ-որ մեկին, ասենք, խոհարարին: Ամբողջ իմաստը սրանում է, հասկանո՞ւմ եք, նա քաղաքական խաղացող չէ: Նա փրկվում ու ասում է, թե ես եմ, ես եմ: Ադրբեջանական մի արտահայտություն կա, նշանակում է՝ ես դա ես եմ, նա հենց դա է ասում, բայց նա ոչինչ է, նա օճառի պղպջակ է, որին եթե մատով դիպչես, կպայթի, նա ոչինչ է, առանց թուրքերի ոչինչ է: Հա, հասկանում եմ, որ նրանց թիկունքում 90 միլիոնանոց Թուրքիան է կանգնած, իր բանակով, իր Էրդողանով, բայց կգա ժամանակ, երբ Էրդողանը նրա հետ կվարվի այնպես, ինչպես վարվեց Ասադի հետ: Ճիշտ նույն իրավիճակն էր: Ասադի գրեթե ամբողջ բանակը ղեկավարում էր Թուրքիան, հետո ամեն ինչ փոխվեց, երբ Ասադը հասկացավ, որ ինքը դառնում է ոչինչ: Ալիևը հիմա նման է մի կնոջ, որը ամուսնացել է, բայց ամուսինը դուրը չի գալիս և պետք է ինչ-որ կերպ փախչել, բայց չի ստացվում: Ես համոզված եմ, որ Իլհամի մոտ ոչինչ չի ստացվի: Ինչ-որ ժամանակ անցնի, Էրդողանը կհեռացնի նրան, և ինչ-որ թուրքամետ, իր նման ազգայնամոլ մեկին կնշանակի»:
Հարց. Դա այն դեպքում եթե Ռուսաստանը որոշակի տարածությո՞ւն պահի:
«Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ Ռուսաստանը հիմա կարողանա ազդել Իլհամի վրա, շատ դժվարությամբ եմ պատկերացնում: Սա նման է Զելենսկու հետ կապված իրավիճակին: Զելենսկին էլ էր փորձում ինչ-որ կերպ խուսափել ամերիկացիներից, բայց նրան ասացին, թե արի այստեղ, մենք քեզ քո տեղը կդնենք, Իլհամն էլ շատ նման է Զելենսկիին, ուղղակի նրան ամերիկացիներն են կառավարում: Բոլորն էլ գիտեն որ Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքում մի ամբողջ հարկ ամերիկյան հատուկ ծառայություններն են զբաղեցնում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Ադրբեջանի անվտանգության ծառայության շենքում մի հարկ զբաղեցնում են ադրբեջանցիները, իսկ մնացած հարկերը՝ թուրքերը: Այնտեղ ադրբեջանցիներն են որպես հյուր: Նրանց ասում են՝ ով որտեղ նստի, ով որտեղ կանգնի, ով ինչ անի: Ես այդ համակարգը հասկանում եմ: Ադրբեջանցիները, գիտե՞ք, ինչպես են նայում թուրքերին, այնպես, ինչպես որ գյուղացիները, երբ գալիս են քաղաք և նայում են քաղաքաբնակներին: Ադրբեջանցիները թուրքերի համեմատ թերի կրթված, ցածրակարգ ժողովուրդ են: Նրանց հիմնական մասը կտուժի, նրանց մեջ բարեհամբույր մարդիկ կան, ես Դերբենտում լավ հարևան ունեի, ադրբեջանցի էր: Գիտեք, երբ լավ հարևաններ եք, ամեն ինչ նորմալ է, բայց երբ ուզում է քեզանից ինչ-որ բան խլել, պիտի հարվածես ատամներին: Իրենք տուժելու և տառապելու են, հասկանո՞ւմ եք: Նրանք նայում են թուրքերին ինչպես իմաստուն մեծ մարդկանց, ովքեր սովորեցնելու են իրենց: Դե, նաև գիտեք, որ «ադրբեջանցի», այդպիսի ազգություն չկա: Դա արհեստականորեն ստեղծված ազգություն է, որը բաղկացած է մի քանի տասնյակ ցեղերից ու այլ ազգություններից: Ես երբ Դերբենտում էի ապրում, երբ ադրբեջանցին ամուսնացնում էր աղջկան, երբեք չէր ասում, որ ես աղջկաս կնության եմ տալիս ադրբեջանցու, իսկ հայերն ասում էին, որ ես աղջկաս ամուսնացնում եմ հայի հետ, ադրբեջանցիք չէին ասում: Ասում էին, օրինակ, ես աղջկաս ամուսնացնում եմ գաջարի հետ, գաջարը դա թուրքմանական ցեղերից է, որոնցից կազմված է Ադրբեջանը»:
Հարց. Հիմնականում դրանք Անդրկովկասի՞ թաթարներն են:
«Այո , բայց դրանք թաթարներ էլ չեն, դրանք թուրքական ցեղեր են, Լենինն էր նրանց թաթար ասում, սա էլ է արհեստական անուն: Այդ թուրքական ցեղերից ստեղծեցին Ադրբեջանը, ստացան արհեստական ազգություն: Մի բան էլ ասեմ, շատերը չգիտեն այդ մասին: Ինքը՝ Ալիևը, ադրբեջանցի չէ: Նա քուրդ է, հին ադրբեջանցիները դա գիտեն: Հեյդարը Ալիևը քուրդ է, փաստաթղթեր կան, որ նա ընդունվել է կուսակցական բարձրագույն դպրոց քուրդերի համար նախատեսված քվոտայով: Այդ ամենը կա, հրապարակվել է: Լրագրողը, ով դա բացահայտել ու ապացուցել էր, չկա, նրան սպանել են Ադրբեջանում: Ադրբեջանում հիմա իշխում է մի կլան, որը թալանում է երկիրը: Եթե սովորական ադրբեջանցիներին վերցնենք, ապա նրանք հայերից հարուստ չեն: Հիմա, իհարկե, նրանք հուզական վիճակներում են, գոչում են՝ «Մեր հողերը, մեր հողերը»: Դե, ինչ ասեմ, թե կարող եք, վերցրեք»: