Իսլանդացի բժիշկները թիմով այցելելու են Հայաստան

ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

«Հեռախոսազանգ եմ ստացել իմ լավ բարեկամ, իսլանդացի հայտնի բժիշկ Հիլմար Կյարտանսոնից, ում հետ հեռախոսազրույց էի ունեցել առավոտյան և դիմել մի խնդրանքով։

Բժիշկ Կյարտանսոնը սիրով ընդառաջեց խնդրանքիս՝ բժիշկների թիմով այցելել Հայաստան՝ օգնելու և վերապատրաստելու մեր բժիշկներին իսլանդական տրանսպլանտների կիրառման գործում։

Հիլմարի հետ Հայաստան է ժամանում նաև անգլիացի լեգենդար ռազմական բժիշկ, այրվածքաբան/վնասվածքաբան Սթիվեն Ջեֆրին, որը աշխարհի տարբեր կոնֆլիկտային գոտիներում հումանիտար առաքելության ավելի քան 20 տարվա փորձ ունի։

Սթիվեն Ջեֆրին «Բիրմինգհեմի ռազմական բժշկության արքայական կենտրոնի», ինչպես նաև Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոեսոր է։ Բժիշկներն առավոտյան արդեն կլինեն Հայաստանում և անմիջապես գործի կանցնեն Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանի և մեր բժշկական թիմի հետ միասին։

Նշեմ, որ Հիլմար Կյարտանսոնի հետ համագործակցության համաձայնություն եմ ձեռք բերել դեռ ընթացիկ տարվա հունվարին Իսլանդիա կատարած այցիս շրջանակներում։

Բժիշկները գալիս են կամավոր և առանց որևէ շահույթ հետապնդելու։
Շնորհակա՛լ եմ, Իսլանդիա՛»:

 


 

Քաղաքականություն