Զոհրաբ Մնացականյանը Չեխիայի ԱԳ նախարարի հետ քննարկել են իրադրության վերջին զարգացումներն Արցախում
Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների շուրջ։
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խորը մտահոգությունն արտահայտեց հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ ի խախտումն միջազգային իրավունքի։
ԱԳ նախարարը դատապարտեց հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման և վերջիններիս ռազմական գործողություններին անմիջական ներգրավման միջոցով տարածաշրջանում ապակայունություն սերմանելու Թուրքիայի գործելաոճը։
Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...