Միջազգային լրատվամիջոցները հայտնել են ԼՂ հարցով բանակցությունների մեկնարկի մասին
Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Միջազգային ԶԼՄ-ներն այս առնչությամբ վկայակոչում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա:
«Մենք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները- խմբ.) ամենօրյա շփումների մեջ ենք միմյանց հետ: Այս հարցում դեռևս հաջողություն չի արձանագրվել: Վաղը տեղի կունենան հանդիպումներ Ժնևում, ապա այլ հանդիպումներ՝ Մոսկվայում»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամների առջև: Ֆրանսիացի նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել կողմերի միջև բանակցությունների վերականգնման:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...