Ադրբեջանի սկսած պատերազմն էթնիկ զտման նպատակ ունի. նախագահը՝ ռուսաստանյան ԶԼՄ-ներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ նրանց հարցերին:
«Այն, ինչ սկսվեց սեպտեմբերի 27-ին, լոկալ բախում չէր, ինչպիսիք նախկինում տեղի էին ունենում: Այն իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ու լրջորեն են պատրաստվել: Այն նաև տարբերվում է նրանով, որ այդ պատերազմում, բացի ադրբեջանական կողմից ու Արցախի Հանրապետությունից, ներգրավված է նաև երրորդ կողմ՝ Թուրքիան, իր ուղղակի մասնակցությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը: - Հակամարտության կողմերը՝ Ադրբեջանն ու Արցախի Հանրապետությունը, տարբեր մոտեցումներ ունեն: Ադրբեջանն ասում է, թե ազատագրում է իր տարածքները: Ումի՞ց է ազատագրում: Եթե նրանք ազատագրում են հայերից, ապա դրա համար այլ բառ կա՝ ոչ թե տարածքային ամբողջականություն, այլ մեկ այլ միջազգային տերմին՝ էթնիկ զտում: Այսինքն՝ ուզում ենք այդ տարածքը, բայց՝ առանց հայերի:
Այնպես որ, եկեք իրերն իրենց անունով կոչենք: Կա պատերազմ, որն սկսել է Ադրբեջանը, և պետք չէ այն կապել տարածքային ամբողջականության հետ, այն իրականացվում է պարզապես էթնիկ զտման նպատակով»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...