Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը. Արսեն Թորոսյան
Կամ այսօր կամ վաղը վիրավորների մասին հարազատներին տեղեկություններ տրամադրելու հարցը կկանոնակարգվի։ Այս մասին այսօր ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը, չնայած, իսկզբանե բոլոր ճանաչված վիրավորները հիմնականում կարողանում են կապ հաստատել իրենց ծնողների հետ՝ եթե նրանք գիտակցության մեջ են և ես ինքս եմ մեր բազմաթիվ զինվորների հետ խոսել, հարցրել կապի մասին, շատ քիչ դեպքեր են լինում, որ անճանաչելի վիրավորներ ենք ունենում, քանի որ անգիտակից են լինում և իրավիճակով պայմանավորված հայտնի չի լինում թե որ զորամասից են, անուն ազգանունը և այլն։ Նրանց մասով ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, որով մենք և ՊՆ մեր գործընկերները զբաղվում ենք։ Համակարգի վերջնական պատրաստ լինելու դեպքում հայտարարություն կտարածվի, թե ուր է պետք զանգահարել և ինչպես է պետք այդ ամեն ինչը անել»,- ասաց նա։
Նա նշեց, որ վիրավորների մեծ մասը միջին և թեթև ծանրության են։ «Իհարկե ունենք ծանր և ծայրահեղ վիրավորներ, որոնք կազմելով ավելի փոքր տոկոս ընդհանուր վիրավորների թվի մեջ՝ պահանջում են առավել ուշադրություն և հենց նրանց է ուղղված բժշկական հաստատությունների և անձնակազմի առավել մեծ ուշադրությունը, որպեսզի նրանք փրկվեն»,- ասաց Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...