Քաղաքականություն

«Կարո Փայլանը մենակ չէ». ստորագրահավաք Թուրքիայում

«Կարո Փայլանը մենակ չէ». ստորագրահավաք Թուրքիայում
Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել է հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին։…

Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել է հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

ASAM-ը թերթերում հրապարակած իր հայտարարություններում Փայլանին անվանել է «դավաճան» և «ահաբեկչական խմբավորմանն աջակցող կուսակցության ներկայացուցիչ»։

 

Այդ կազմակերպությունը կոչ է արել դատական համակարգին և խորհրդարանին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» վերջինիս դեմ՝ այդպիսով, փաստորեն, թիրախավորելով հայ պատգամավորին։

 

Այդ հայտարարությունից հետո, ի աջակցություն Կարո Փայլանի, ստորագրահավաք է սկսվել.

 

«Պատգամավոր Կարո Փայլանն իր կարծիքը բարձրաձայնելու համար ատելության խոսքի թիրախ է դարձել, հայտարարվել է թշնամի։ Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են նման թիրախավորումները ողբերգությունների ու ավերածությունների հանգեցնում։ Այդ պատճառով էլ բոլորս միասին հայտարարում ենք՝ Կարո Փայլանը մենակ չէ», - ասված է ստորագրահավաքի տեքստում։

Արշավին մասնակցել և հայտարարության տակ ստորագրել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, նախկին և ներկա պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, բանվորներ, շարքային քաղաքացիներ։

Արշավի մասնակիցների անունները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250