Քաղաքականություն

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը. օրենքը հաստատվելու է անհետաձգելի կարգով

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը. օրենքը հաստատվելու է անհետաձգելի կարգով
ՀՀ ԱԺ–ն այսօր քննարկում է ՀՀ կառավարության առաջարկած «Պաշտպանության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրանով գործադիրն առաջարկում է փոփոխել հանրապետությունում հաստատված ու…

ՀՀ ԱԺ–ն այսօր քննարկում է ՀՀ կառավարության առաջարկած «Պաշտպանության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրանով գործադիրն առաջարկում է փոփոխել հանրապետությունում հաստատված ու այժմ գործող զորահավաքային պլանը։ 

Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախում ու Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակով։

 

«Ընդունված փոփոխությունը թույլ կտա հանրապետությունում հաստատել զորահավաքային նոր պլան, ինչը հատկապես արդիական է Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների ու ՀՀ–ում հաստատված ռազմական դրության պայմաններում»,– ասաց Բալայանը։

 

Բանն այն է, որ 2015 թվականին ՀՀ Սահմանադրական փոփոխություններից հետո այս ընթացքում ի հայտ են եկել որոշ օրենսդրական բացեր։

Մասնավորապես` նախկին Սահմանադրությամբ զորահավաքային պլանները հաստատվում էին ՀՀ նախագահի հրամանագրերով, իսկ գործող Սահմանադրությամբ այս գործառույթը դուրս է նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից։

Առաջարկվող փոփոխությամբ զորահավաքային պլանի հաստատումը առաջարկվում է վերապահել ՀՀ կառավարությանը։

Օրենքը հաստատվելու է անհետաձգելի կարգով։ Առաջին ընթերցումից անմիջապես հետո այն քննարկվելու ու քվեարկվելու է նաև երկրորդ ընթերցմամբ։

 

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250