ՏԵՍԱՆՅՈՒԹ.ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրետակոծված Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրետակոծված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում ներկայացված է Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրը արգելված զինատեսակներով ռմբահարելու հետևանքները` քանդված շենքեր, այրվող ավտոմեքենաներ, անօգնական մնացած ծերեր։
Տեսանյութում նշվում է, որ Ստեփանակերտի հրետակոծված 5 հարկանի շենքի բնակիչները, բարեբախտաբար, այդ պահին ապաստարանում են եղել։
«Մեկ–երկու մեծահասակներ են եղել։ Թե նրանք ինչ վնասվածքներ են ստացել՝ պարզ կլինի ավելի ուշ»,– ասված է տեսանյութում։
Տեսանյութի մեկնաբանությունում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ ներկայացված է Ստեփանակերտի վիճակը հոկտեմբերի 4-ի դրությամբ։
«Ստեփանակերտը խաղաղ քաղաք է, որի խաղաղ բնակչությունը ենթարկվում է անդադար հարձակումների, որոնց հետևանքով քաղաքը մեծ վնասներ է կրել, կան ավերածություններ ու զոհեր»,– միջազգային լսարանին ուղղված գրառմամբ հայտնում է ՀՀ ՄԻՊ–ը։
Թաթոյանը նաև նշում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի խաղաղ բնավայրերի նկատմամբ պարբերաբար կիրառում են մարտական արգելված գլխիկներով լիցքավորված միջազգայնորեն արգելված հրթիռներ`խաղաղ բնակավայրերի խաղաղ բնակչության դեմ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...