Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ռազմաճակատ մեկնեց
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր մասնակցեցի Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտին ռազմաճակատ ճանապարհելու միջոցառմանը։ Տղաների ոգին տեղն է․ խոսք տվեցին հաղթանակով վերադառնալ։
Տղերք, վստահ եմ, որ խոստումներդ կատարելու եք ու անչափ հպարտ, որ ձեր պես հայրենիքին նվիրված գործընկերներ ունեմ, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։Անփորձանք ու հաղթական վերադարձ եմ ցանկանում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության և հանուն հայ ազգի»:






Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...