Պուտինն առայժմ չի պլանավորում շփումներ Էրդողանի և Ալիևի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի պլանավորում շփումներ ունենալ թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նրանց հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եթե դա անհրաժեշտություն համարվի, որևէ կասկած չկա, որ նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման պաշտոնակիցների հետ», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է այդ բանակցությունները տեղի ունենան հաջորդ շաբաթ, Կրեմլի խոսնակն արձագանքել է. - «Առայժմ նման հստակ պլաններ չկան, բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է, Ղարաբաղում այդ պատերազմում իրավիճակն արագ է զարգանում, այդ իսկ պատճառով այստեղ դժվար է գուշակություն անել»: «Կախված հանգամանքների զարգացումից՝ կձևավորվի նաև երկխոսության կարիք», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...