Մենք մեր հայրենակիցների կարիքն ունենք, ունենք մեկ դաշնակից և դա Սփյուռքն է. Զարեհ Սինանյանը կոչ է արել շարունակել ֆինանսական օգնության տրամադրումը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ուղիղ միացմամբ պատասխանում էր հայրենակիցների հարցերին ու ներկայացնում երկրի իրավիճակը։
«Թուրքիան իր խամաճիկ և իրականում պետականության որևէ նշույլ չունեցող Ադրբեջանի հետ միասին մեր դեմ են նետել իրենց զինված ուժերին, զենքն ու զինամթերքը տարբեր տեռորիստական խմբավորումներ Սիրիաից՝ այն հույսով, որ կարողանալու են մեզ ահաբեկել, սակայն արդեն ութերորդ օրվա ավարտն է ու մեր հերոսական զինված ուժերը, կամավորները դիմադրում են, պահում մեր սահմանները և շատ ծանր հարվածներ են հասցնում մարդասպաններին»,-ասաց Սինանյանը։
Նա շեշտեց, որ հակառակորդը հարձակման անցնելուց առաջ չէր սպասում, թե ինչ հերոսությամբ և համառությամբ է հայը պաշտպանելու իր սահմանը։
«Ութ օր մեր դեմ նետելով տասնյակ հազարավոր հետևակ, հարյուրավոր տանկեր,տասնյակ ինքնաթիռներ մի քանի հարյուր դրոներ՝ չեն կարողացել որևէ արդյուքնի հասնել»,-ասաց Սինանյանը։
Նա կոչ արեց սփյուռքին՝ շարունակել հայրենիքին օգնություն ցուցաբերելը, այդպես կանգնելով զինվորի կողքին։ Սինանյանը նշեց, որ սփյուռքահայերը կարող են իրենց աջակցությունը հայտնել՝ նվիրաբերելով «Հայաստան Համահայկական» հիմնադրամին:
Սինանյանը կարևորեց նաև սփյուռքահայերի ազդեցությունը այդ երկրներում հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Սինանյանը շեշտեց՝ մեր պայքարն արդար է։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում hերոսաբար զոհված զինծառայողների անունները. Բուռնուսուզյան Վալենտին Շավար...