Հասարակություն

Կրեմլում տեղեկություններ չունեն Երևանում ռուսական ինքնաթիռի վայրէջքի վերաբերյալ

WRed
Կրեմլում տեղեկություններ չունեն Երևանում ռուսական ինքնաթիռի վայրէջքի վերաբերյալ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի այն մասին, որ Երևանում, իբր, վայրէջք է կատարել «Ռոսիա» հատուկ թռիչքային ստորաբաժանման ինքնաթիռը: 

«Ոչ, չէր կարող, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ», - լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է մեկնաբանել այս ինքնաթիռի Երևան ժամանման մասին լուրերը:

 

 ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։

Համացանցում տարածվում է օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ. տրվում են տարատեսակ մեկնաբանություններ՝ այցը կապելով ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250